Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կանգնեցնել Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից ահաբեկչությանն աջակցությունը

Կանգնեցնել Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից ահաբեկչությանն աջակցությունը
05.10.2015 | 11:42

Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրաքի կոալիցիան պետք է հաղթանակի, հակառակ պարագայում ամբողջ տարածաշրջանը կոչնչանա՝ իրանական ԻՐԻՆՆ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Դամասկոսը չի վստահում Միացյալ Նահանգներին՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի և նրա դաշնակիցների քաղաքականությունը: 5 տարում սիրիական հակամարտությունը 250 հազար մարդու կյանք է խլել, 6-7 մլն մարդ փախստական է դարձել:
Ասադը մեկնաբանել է Արևմուտքից հնչող հայտարարությունների փոփոխությունը, որն արդեն չի բացառում, որ ինքը կարող է ներառվել անցումային կառավարությունում: «Ես պարզ և հստակ հայտարարում եմ, որ որևէ օտարերկրացի չի կարող պատասխանատվություն կրել Սիրիայի ապագայի, երկրի քաղաքական համակարգի ապագայի համար: Միայն սիրիացի ժողովուրդն իրավունք ունի տեսակետ հայտնել այդ հարցերի շուրջ, այնպես որ՝ Արևմուտքի բոլոր մեկնաբանություններն անօգուտ են մեզ համար»,- ընդգծել է Սիրիայի նախագահը: «Սիրիացի ժողովուրդը շատ բարձր գին է վճարել, որ հիմա համաձայնի՝ Սիրիան կախյալ, օտար պետությունների քաղաքական կամքն իրագործող երկիր դառնա»,- նշել է նա՝ հավելելով, որ Արևմուտքի դիրքորոշումն իսկապես սկսեց փոխվել, երբ բախվեց փախստականների հոսքի խնդրին:
Հարցին՝ ինչո՞ւ Արևմուտքը չկարողացավ կանգնեցնել ահաբեկչությունը, Ասադը պատասխանել է. «Ինչպես և գողը չի կարող ոստիկանության համար օգնական դառնալ: Ահաբեկչությունը սատարող դաշինքը չի կարող նպաստել ահաբեկչությունն արմատախիլ անելուն: Արևմտյան կոալիցիայի՝ մի քանի ամիս տևած ռմբակոծությունից հետո մենք ոչ միայն արդյունքներ չենք գրանցել, այլև հակառակը, ահաբեկչության աշխարհագրությունը միայն ընդլայնվել է, իսկ ահաբեկիչների շարքերն անցնողների թիվը՝ աճել»: Նա կարծում է, որ Արևմուտքին «չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից»: «Սիրիացի փախստականների խնդիրը լուծելու համար հարկավոր է նախ կանգնեցնել ահաբեկչությունը և դադարեցնել ահաբեկիչներին տրամադրվող օգնությունը, որը ստացվում է նրանց հովանավորող այնպիսի պետություններից, ինչպիսիք են Թուրքիան, Հորդանանը, Կատարն ու Սաուդյան Արաբիան, որոնք զենք են մատակարարում ծայրահեղականներին և ֆինանսական օգնություն ցուցաբերում»,- հայտարարել է Ասադը:
Նա վստահ է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը և Սիրիայի, և ամբողջ տարածաշրջանի շահերից է բխում: «Մենք վստահում ենք Ռուսաստանին, որը երբեք մեզ ոչինչ չի պարտադրել: Ռուսների հետ մեր հարաբերությունները թափանցիկ են: Նրանք մեզ հետ կիսում են սիրիական իրավիճակի բոլոր մանրամասները»,- ընդգծել է Ասադը:

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ